կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 17:02
Քաղաքական

Մեր պահանջներից մեկը կատարված է. Արտաշատում վերականգնվել է Արցախի դրոշը

Մեր պահանջներից մեկը կատարված է. Արտաշատում վերականգնվել է Արցախի դրոշը
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ կատարվել է իրենց պահանջներից մեկը, և այս պահին Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ գիշերը Արտաշատի թատրոնամերձ հրապարակից թուրք դիվերսանտները առևանգել էին Արցախի Հանրապետության՝ մեր կողմից տեղադրված դրոշը։
 
Մենք մինչև ուրբաթ օրը, ժամը 16:00-ը ժամանակ էինք տվել մարզային իշխանություններին, որպեսզի գտնեն, պատժեն թուրքերին և դրոշը նույն տեղում վերականգնեն։
 
Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին Արցախի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության դրոշի հետ կողք կողքի ծածանվում է Արտաշատի թատրոնամերձ հրապարակում, արձանագրում ենք, որ այս պահին մեր պահանջներից մեկը կատարված է, սպասում ենք երկրորդ պահանջի կատարմանը։
 
Հ.Գ. Ի հեճուկս թուրքի ու թուրքական շահերի սպասարկուների՝ Արցախի դրոշը հավերժ ծածանվելու է Հայաստանի բոլոր քաղաքներում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում»,- նշել է Գերասիմ Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացրել էր,որ անցած գիշեր թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը:

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։

Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։

Ժամանակը գնաց...»,- նշել էր նա։ 

Հայտնենք, որ «Արտաշա՛տ, ոտքի հանուն Արցախի» և «Հայաստա՛ն, ոտքի հանուն Արցախի» վանկարկումներով Դիմադրության շարժման մասնակիցները երեկ Արտաշատում բողոքի երթ  էին կազմակերպել դեպի մարզկենտրոն: 

Արտաշատի մարզկենտրոնում ակցիայի մասնակիցները բարձրացրին Արցախի դրոշը՝ ինչպես նախօրեին Երևանի հանրահավաքի ժամանակ կոչ էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրանք հայտարարեցին, որ Արցախը սակարկության առարկա չէ և թույլ չեն տալու այն լինի Ադրբեջանի կազմում։

Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք զիջելու, դիմադրելու ենք մինչև վերջ՝ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

Ակցիային մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ 

Արցախի դրոշը բարձրացնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին եկեղեցի՝ մոմավառության։

Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ:

 

Տես նաև՝ ՈՒՂԻՂ Արտաշատում Արցախի դրոշի բարձրացման արարողություն ու անհնազանդության ակցիա է տեղի ունենում