Փոխարժեքներ
19 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 430.83 |
RUB | ⚊ | ₽ 4.21 |
GBP | ⚊ | £ 511.38 |
GEL | ⚊ | ₾ 142.59 |
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների շուրջ առկա են տարաբնույթ քննարկումներ, հարցեր, ուստի 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 11։00-ին հրավիրվելու է մամուլի ասուլիս, որի շրջանակներում անդրադարձ կկատարվի այս թեմային առնչվող, ինչպես նաև այլ, հարակից հարցերի։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները, անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։
Հաշվի առնելով նշվածը, Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։
Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»։