Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՈ՛Թ ՔԵԶ
Հրապարակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս․Զասի նամակը ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Նամակով զգուշացվում էր սպասվելիք թուրք-ադրբեջանական հարձակման մասին և ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը Հայաստանին օժանդակելու, պատերազմը կասեցնելու վերաբերյալ։
Մի կողմ թողնենք Հայաստանի վարչապետ կոչեցյալի կասկածելի հաշվարկներն ու հրաժարումը ՀԱՊԿ-ի օգնությունից։ Բա դու՛, այ Արմեն Գրիգորյան, արդյո՞ք, դու էլ ես եղել հնարավոր դավադրության մասնակից, քո ծննդավայր, հայրենիք՝ Արցախի դեմ։
Միթե՞ դու էլ, հանուն ինչ-ինչ շահերի, կամ քո ողորմելի պաշտոնի համաձայնվել ես հազարավոր զոհեր տալով Արցախի կորստի հետ։
Լավ, ենթադրենք քո պաշտելի վարչապետի հետ համաձայն չէիր։ Էհ, առնվազն պետք է հայտարարությամբ հանդես գայիր և հրաժարական տայիր։ Բայց՝ ոչ, շարունակում ես «պաշտոնավարել», մեր բոլորի, բայց առաջին հերթին հենց քո իսկ հայրենիքը հանձնելուց հետո և հավանաբար գիշերները հանգիստ քնում ես և շուտով մեծ շուքով Նոր տարի կտոնես։ԱՄՈ՛Թ ՔԵԶ»: