Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած հանրահավաքին հայտարարեց այն 4 կետերը, որոնց շուրջ համազգային համաձայնություն ձևավորվեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, ասաց․
«Քիչ առաջ Արցախի խորհրդարանը գումարել էր արտահերթ նիստ և հանդես եկել հայտարարությամբ․ այդ հայտարարության մեջ շատ հստակ ասվում է, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Այնտեղ նաև ասվում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։
Եկեք այսօր այս հրապարակում միասնաբար հայտարարենք․ տե՛ր ենք Արցախին, տե՛ր ենք Հայաստանին, տե՛ր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Պատրա՞ստ եք պայքարել դրա համար․ շատ լավ։
Նախ ուզում եմ անել մի քանի կարևոր արձանագրումներ․
Առաջինը․ այսօր պատմական օր է, որովհետև դուք այսօր ձեր մասնակցությամբ, ձեր վճռականությամբ ապացուցեցիք և վերջանականապես փակեցիք այն բոլոր խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը, դուք փակեցիք այն խոսակցությունները, որ մենք պետություն ունենալու իրավունք չունենք, որ մենք համակրեպվել ենք այս իրավիճակին, դուք այսօր վերջանականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն։
Երկրորդը․ քիչ առաջ մեր բոլորի անունից հնչեցվեց այն հիմնական սկզբունքները, որով պետք է առաջնորդվենք։ Դա հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության կամարտահայտությունն է։ Ուրեմն եկեք այս հրապարակից միասնաբար հայտարարենք՝ ցանկացած իշխանություն, ով կշեղվի մեր կենսական պահանջներից, ուղարկելու ենք գրողի ծոցը։ Այն քաղաքական ուժը, այն անհատը, այն իշխանությունը, ով կշեղվի այս պահանջներից, դուք՝ մեր ժողովուրդը, ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու և երկրի ողնաշարը շտկելու։
Երրորդ․ այսօր մենք այս հրապարակից արձանագրեցինք, որ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանին, և ամենակարևորը՝ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։
Չորրորդը․ դուք այսօր ձեր ներկայությամբ, ձեր վճռականությամբ ասում եք, որ այս իշխանությունները չունեն ժողովրդի կողմից մանդատ խաղաղության կեղծ և հիմար լոզունգների տակ երկիրը տանելու նոր զիջումների։
Խնդրում եմ նորից, սա շատ կարևոր է, սա մեր պայքարի վաղվա հիմքն է, միասին այս 4 կետի շուրջ ունենանք համաձայնություն․ 1․ փակում ենք պարտության էջը, 2․ տեր ենք Արցախին, տեր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, 3․ այս իշխանությունը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու, 4․ պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքը։
Համաձա՞յն եք»։
Հանրահավաքի մասնակիցները պատասխանեցին՝ այո՛։
Մանրամասն՝ տեսանյութում․