|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին․ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական «ամագ» ունեցող մարդ, այլև մասնակցելու է նաև որպես ՀՀ մտահոգ քաղաքացի։ Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում երկու հայկական միավորների շուրջը։ Պատկերացրեք, թե ինչ օրհասական է վիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ այսպիսի օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են ՀՀ երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը», - ասաց Արմեն Աշոտյանը։