Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուս զինվորականները հայտնել են նավերից եւ ինքնաթիռներից Օդեսայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի եւ վառելիքի ու քսանյութերի պահեստների ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին, փոխանցում է Интерфакс-АВН-ը:
«Այսօր առավոտյան ծովային եւ օդային տեղակայման գերճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է Օդեսայի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանը եւ քսանյութերի 3 պահեստ, որտեղից վառելիքի մատակարարումներ են իրականացվել Նիկոլաեւի ուղղությամբ տեղակայված ուկրաինական զորամիավորումների համար»,- կիրակի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«ՌԴ Զինված ուժերը շարունակում է հատուկ ռազմական արշավի իրականացումն Ուկրաինայում»,- հայտարարել է նա:
Օդեսան Ուկրաինայի՝ բնակչության թվով երրորդ քաղաքն է (ավելի քան 1 մլն մարդ): Քաղաքը գտնվում է Օդեսայի ծոցի ափերին (Սև ծովի հյուսիսարեւմտյան ափերին): Խոշոր ծովային առեւտրային նավահանգիստ է:
Մարտի 25-ին ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում ընթացող գործողությունների ժամանակ ռուս զինվորականները գերճշգրիտ զենք են կիրառում, այդ թվում՝ Х-101 ավիացիոն թեւավոր հրթիռներ, «Կալիբր» ծովային թեւավոր հրթիռներ, «Իսկանդեր-Մ» ցամաքային օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: