Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանական անտաղանդ իշխանությունը, որը շրջապատել է իրեն ապազգային և ստախոս գործիչներով, ի վիճակի չէ կառուցել։ Փոխարենը արագորեն ոչնչացնում է կառուցվածը։ Անզոր ռազմաքաղաքական ղեկավարությունը հայոց պետականությունը հասցրեց անդունդի եզրին։ Յուրաքանչյուր օր այս իշխանության հետ մեզ համար կործանարար է։
Ապաշնորհ, անարդյունավետ ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը դարձրեց տարածաշրջանի ամենաաղքատ և դժբախտ երկրներից մեկը...
Գործող իշխանությունն ի վիճակի չէ կառուցել բարեկեցիկ պետություն. ո՛չ բնական հարստությունը, ո՛չ տաղանդավոր մարդիկ չեն կարող երկիրը տանել դեպի բարգավաճում, եթե իշխանությունը ազգային հատկանիշներից զուրկ հրոսակախմբի ձեռքում է։ Փաշինյանական ուժը գնահատում է ոչ թե տաղանդավորներին ու հայրենասերներին, այլ նվիրյալներին ու հավատարիմներին: Նրանք չեն հանդուրժում քննադատությունը և ողջունում են շողոքորթությունը:
Երկրում անկառավարելի քաոս է։ Հայաստանի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է խնդիրների բացարձակապես բոլոր ոլորտներում՝ ժողովրդագրականից և ազգայինից մինչև տեխնոլոգիական, տնտեսական և այլն։
Գործող իշխանությունը, որն իրեն պատկերացնում էր որպես «ազգային ոգու» մարմնացում, իրականում փոքր մտքի, միջակության, վախկոտության և ինչ-որ ճնշված բարդույթների սարսափելի խառնուրդ է, որը նրան շատ վտանգավոր է դարձնում։
Փաշինյանական իշխանությունը մշտապես խաղում է մարդկանց հայրենասիրական զգացմունքների հետ։ Դա անում է բարձրաձայն, կեղծ, պարզունակ կերպով։ Նման հայրենասիրությունն անփոփոխ հիմնված է ատելության, վախի, ստի և կեղծիքի վրա: Այն ծածկում է միջակությունն ու դատարկությունը, բազմապատկում սուտն ու անարժեքությունը։
Փաշինյանական անտաղանդ իշխանությունը զրկում է Հայաստանին և մեր ժողովրդին ապագայից։ Նրանք քայլ առ քայլ ոչնչացնում են տնտեսությունը, կրթությունը, բժշկությունը, ընդհանրապես՝ ողջ սոցիալական ոլորտը։ Ոչնչացնում են բարոյականությունը, օրենքը, արդարությունը, արդարադատությունը, հայրենասիրությունը, զրկում մարդկանց հույսից ու հավատից։ Անտաղանդ ու ապազգային իշխանությունը սարսափելի բան է, որը կարող է սպանել ու կոտրել հազարավոր ճակատագրեր։ Դա մահացու վտանգ է Հայաստանի՝ որպես միասնական պետության պահպանման համար։
Քանի դեռ իշխանությունը երկրում անվերահսկելի է, անփոփոխ է եւ իրենից ներկայացնում է գերարագ հարստացման միջոց, ՔՊ-ական բանդան ժանգի պես կշարունակի քայքայել հայկական պետականության հիմքերն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կառուցվածքը չի փլուզվել։
Ժողովրդի հետ իրենց մտերմության մասին հայտարարած իշխանություններն իրականում կատարյալ անտարբերություն դրսևորեցին մարդկանց հուզող խնդիրների նկատմամբ։
Հայաստանում արդեն չորս տարի խրախճանք է ժանտախտի ժամանակ։ Խրախճանք մի երկրում, որտեղ մարդկանց մեծամասնությունը հասցված է աղքատության, հավատի պակասի և գոյատևման ամենօրյա պայքարի:
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ