1992թ. սեպտեմբերին, երբ թշնամու կողմից բռնազավթված էր Արցախի Հանրապետության այն ժամանակվա տարածքի գրեթե կեսը (այդ թվում նաև այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնված Փառուխը) և հայկական բնակավայրերը գտնվում էին ադրբեջանական հրետանու և օդուժի ամենօրյա հարվածների թիրախում, ՀԱՅԸ ոչ միայն դիմացավ, այլև այդ օրերին կանոնավոր զինուժ չունենալով հանդերձ, պաշտպանական թեժ մարտերին զուգահեռ զրոյից ստեղծեց կանոնավոր բանակ և անցնելով հակահարձակման՝ ազատագրեց իր պատմական տարածքներն ու հակառակորդին պարտադրեց զինադադար…
Դրանից ուղիղ 28 տարի անց, երբ հայկական երկու հանրապետություններն արդեն ունեին ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրված կայացած զինված ուժեր, մենք ոչ միայն պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում, այլև այսօր էլ, փաստացի բանակ ունենալով հանդերձ, շարունակում ենք գրեթե առանց կրակոցի հանձնել մեր տարածքից մնացած բեկորները, այդ թվում՝ նաև Փառուխը…
Թե որոնք են մեր երեկվա հաղթանակների և այսօրվա պարտությունների պատճառները, փորձեք պատասխանը գտնել ինքներդ…
Ռազմագործողություն, որի հաղթական ավարտից երկու ամիս անց՝ հունիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյը չներվեց, և կորցրեց իշխանությունը… Իսկ մենք, չգիտես ինչու, ոչ միայն ներեցինք, այլև վերընտրեցինք և շարունակում ենք հանդուրժել…
Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈՒ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ