կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 16:34
Տնտեսական

Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է. Թադևոս Ավետիսյան

Մեր երկրում աշխատողների 25%-ը աղքատ է. Թադևոս Ավետիսյան

Մայիսի 1-ն աշխատանքի միջազգային օրն է: ՀՀ-ում աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրների և դրանց օրենսդրական լուծումների մասին Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ 

Զրույցի ժամանակ տնտեսագետը նշեց՝ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում ապացուցել է, որ աշխատանքն ու դրա միջոցով բարիք ստեղծելն ուղղակի վերաբերում է հենց իր ինքնությանը.

«Այսպիսի իրավիճակում աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային օրակարգ, քանի որ մենք չունենք նավթ, գազ, աշխարհագրական բարենպաստ պայմաններ, բացի այդ ունենք աշխարհաքաղաքական ամենատարբեր ռիսկեր, և այդ իսկ պատճառով, մեր երկրի զարգացման միակ ուղենիշը հենց մարդն է՝ իր ստեղծագործ աշխատանքով և բարիք ստեղծելու կարողությամբ»։

Նրա խոսքով, աշխատողի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն կապված է աշխտանքի արդյունավետության հետ։ Եվ դա  ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ նաև տնտեսական։

«Չի կարող լինել մրցունակ տնտեսություն, չի կարող լինել արդյունավետ զարգացող տնտեսություն, եթե աշխատողի իրավունքները հավաքական իմաստով և ամբողջապես պաշտպանված չեն»,- ասաց Թ. Ավետիսյանը։

-Որքանո՞վ են ՀՀ-ում պաշտպանված աշխատանքային իրավունքները։

- Ցավոք, անկախացումից ի վեր մենք դեռևս չունենք իրավիճակ, որտեղ աշխատողների իրավունքները բավարար պաշտպանված են։ Չնայած նրան, որ կա որոշակի իրավական-օրենսդրական հիմք, խնդիրները շարունակում են մնալ։ Այս իմաստով կարևորում եմ, որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը մեծ նախագիծ կար՝ աշխատանքային օրենսգիրքը բարեփոխելու, և դա միտված էր սոցիալ-աշխատանքային մի շարք խնդիրներին լուծում տալուն։ Սակայն այդ նախագիծը, այդպես էլ, անորոշ հիմնավորմամբ հանվեց շրջանառությունից։ Կարծեք թե, այսօրվա իշխանությունների օրակարգում չկան աշխատանքային իրավունքների պաշտպանության  հարցեր, չկան իրավական, համակարգային և ֆունկցիոնալ լուծումներ։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում.