Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արդյո՞ք Ադրբեջանը գոյության իրավունք ունի»,- հարցնում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու պատասխանը ներկայացնում տարբեր համատեքստում։
«Երբ մենք քննարկում ենք՝ կարո՞ղ է Արցախը լինել Ադրբեջանի կազմում, թե՞ չի կարող, սրանով հաստատում ենք Ադրեջանի գոյության իրավունքը։ Այո՛ մենք պետք է հարցականի տակ դնենք Ադրբեջանի գոյության իրավունքը, քանի որ Ադրբեջանը՝ որպես պետություն, ստեղծվել է երկու առանցքի շուրջը՝ հակաիրանականության և հակահայկականության»,- ասաց նա:
Հարցադրելով, թե՝ արդյո՞ք Ադրբեջանը որևէ զիջման պարագայում չի համաձայնելու Հայաստանի գոյության շարունակականության հետ, Վարդան Ոսկանյանը նշեց․ «Արդյո՞ք մենք ունենք հնարավորություն ոչնչացնելու Ադրբեջանը՝ որպես պետականություն, կարծում եմ՝ առնվազն պետք է քննարկել։ Պետք է սահմանվի տեսլական՝ Ադրբեջանի չգոյությունը, այո, այս պետությունը իր հակահայկական բնույթով, իր մարդատյաց բնույթով գոյություն ունենալ չի կարող, մի պետություն, որը պարբերաբար խոսում է Հայաստանի չգոյության մասին, գոյության իրավունք ունենալ չի կարող․․․Այո, Բաքվի բռնապետական վարչախումբն ու Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը պետք է ոչնչանան, դա է մեր խնդիրների լուծումը, որովհետև նրանց նպատակը Հայաստանի ոչնչացումն է, նրանց նպատակը Հայաստանի չգոյությունն է, հասկանո՞ւմ եք»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր նախաձեռնվել են հանրային լսումներ Արցախի թեմայով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից։