|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության նախագահը ստեղծելով նախագահին կից տարատեսակ խորհուրդներ՝ Հանրային խորհուրդ, Խորհրդատվական մարմին, անդադար չհիմնավորված ազատումներ ու նշանակումներ անելով, խոսելով թշնամու կողմից Արցախում ցեղասպանություն իրականացնելու մտադրության մասին, շեղելով կեղծ օրակարգերով, փորձում է լեգիտիմացնել իրեն ու իր պառակտիչ գործողությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նման գործելաոճով Արայիկ Հարությունյան-ը իր «թեթև» ձեռքով քանդում է պետությունը: ՍԱ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ Է»,- գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու անհարժեշտության մասին: