կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 15:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշաեւը բոլորի մոտ զզվանք ու հակակրանք է առաջացնում. քաղաքագետ

Մարդկանց խնդրում եմ, որպեսզի որոշումներ կայացնելիս վերհիշեն՝ ո՞ւմ ժամանակ են ավելի լավ, ապահով ապրել, տեսանելի է եղել, թե ինչպես են վերափոխվում թե´ Երեւանը, թե´ Հայաստանի մարզերը, ում ժամանակ է գազաֆիկացվել Հայաստանը, բարձրացել են աշխատավարձերը, փակվել բոլոր պարտքերը եւ այլն. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝  մամուլի ասուլիսում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը՝ շեշտելով՝ այդ ամենը հիշելուց հետո գուցե հասարակությունը հասկանա, որ Փաշինյանի իշխանության կողմից խաբվել է, գուցե տարիներ ի վեր իրենց իսկապես սուտ են ներարկել:

Ըստ քաղաքագետի՝ այս ընտրությունները լինելու են երկու բանի միջեւ՝ կա´մ ուզում ենք մնալ հայ, կա´մ գնում ենք թուրքացման ճանապարհով։

 «Նիկոլ Փաշինյանը թուրքացման ճանապարհի ազդանշանն է։ Նիկոլ Փաշաեւի կողմից իշխանազավթումից անմիջապես հետո իշխանության եկած թուրքահպատակ անձինք հետամուտ եղան մեր երկու հանրապետությունների կազմաքանդման գործընթացին: Մինչեւ նրանց իշխանության գալը՝ մենք ունեինք երկու հայկական, կայուն զարգացող հանրապետություններ, այսօր ունենք քայքայված երկու հանարապետություն: Եթե առաջ Հայաստանն էր երաշխավորում Արցախում ապրող հայերի անվտանգությունը, ապա այսօր դա արդեն անում է ՌԴ-ն: Սա գեոքաղաքական շատ լուրջ փոփոխությունների առջեւ կանգնեցրեց Հայաստանը»,- մեկնաբանեց Վարդանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշաեւը Հայաստանի պատմության մեջ առաջին պաշտոնյան է կամ առաջին ղեկավարը, որի ձայնը լսելիս մարդիկ անջատում կամ փոխում են հեռուստաալիքը. «Բոլորի մոտ նա զզվանք է առաջացնում, եւ նրա ստերին չափ չկա: Երեք տարվա մեջ, իսկ եթե ավեի ճիշտ՝ իր ողջ կյանքի ընթացքում, չի կարողացել գեթ մեկ անգամ ճիշտն ասել»:

Քաղաքագետը խորհուրդ է տալիս՝ այլեւս չլսել, թե ինչ է բարբաջում Նիկոլ Փաշաեւ անունով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող թուրքը: «Մոտենում են արտահերթ ընտրությունները, պետք է գիտակցենք, որ այս ընտրություններով, իհարկե, նրանք փորձելու են անել ամենը, որպեսզի վերարտադրվեն, իրենց դեմ քվեարկողները ուղղակի չգնան ընտրությունների: Փաշաեւն ունի որոշակի ընտրազանգված, որոնք ամեն դեպքում քվեարկելու են նրա օգտին: Որպեսզի լրիվ չհիասթափվեմ այդ մարդկանցից, ինքս ինձ համոզել եմ, որ այդ անձինք ունեն ֆինանսական շահ՝ նրան ընտրելու համար»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները դիտեք տեսանյութում։