Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձեր ելույթից տպավորություն ստեղծվեց, որ Ձեր առաջարկությունը ուղղված է Ալիևին, մեր հակառակորդ երկրների քաղաքական գործիչների հայտարարությունների դեմ, եթե այդպես է, որքանո՞վ է ճիշտ՝ քաղաքական տեսանկյունից, հոդված ստեղծել․ ԱԺ հանձնաժողովի նիստում հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։
Վահագն Հովակիմյանը նշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ կան հոդվածներ, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականության դեմ կոչերին ու գործողություններին, հետևաբար՝ նպատակահարմար չի համարում այլ երկրների ներկայացուցիչների հայտարարարությունների վերաբերյալ քրեական օրենսգրքում լրացում կատարելը՝ քաղաքական տեսանկյունից։
Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 301.2 հոդվածով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները պետք է քրեորեն պատժվեն։
Մանրամասն՝ տեսանյութում։