Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել, որ նման հայտարարություն է արել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրերս հնչեցրած խիստ հայտարարություններին: Հիշեցնենք, որ Տոնոյանն ասել էր, որ ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում կարող է չդիմանան ձեռքի տակ եղած արսենալի կիրառման «գայթակղությանը»:
«Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց վարչապետը:
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ հայկական կողմն իրավիճակին համարժեք է գործելու:
«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ եւ կառույցներ: Մենք պատրաստ են բանակցությունների եւ նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- հայտարարեց Փաշինյանը: