Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հետ մենք շատ լավ հարաբերության մեջ ենք՝ մեր դուռը միշտ բաց է՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում՝ մամուլի ասուլիսում։
«Հայ դատի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը մեր լավ բարեկամն է՝ միշտ գալիս է, պատերազմի ժամանակ մենք բաժանեցինք մեր աշխատանքը, իրար հետ կատարեցինք։ Նույնն էլ հիմա է՝ համագործակցության մեջ ենք»,-ասաց նա։
Արա Աբրահամյանը կարևորեց միասնականությունը։ Ասաց, որ կիբերանվտանգության մասնագետի հետ իրենք եկել էին Հայաստան, բայց քանի որ վարչապետը չընդունեց՝ զրո արդյունք ստացան։
«Ասում են՝ Աբրահայանն ի՞նչ է անում, ո՞ւր է ռեզուլտատը․ ռեզուլտատը Հայաստանի իշխանությունների իմպոտենցիայի մեջ է»,-ասաց Արա Աբրահամյանը։
Նա ևս մեկ անգամ փաստեց, որ առանց միասնականության հնարավոր չէ։
«Իմ մեջ թշնամություն չկա ոչ մեկի նկատմամբ․ չկա Հայաստանում այդպիսի մի մարդ, որի հանդեպ իմ մեջ թշնամություն լինի»,-ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում․