Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի բնակիչների վրա ոչ միայն բարոյական, այլեւ ֆիզիկական ճնշում է գործադրվում, մարդիկ այս սաստիկ ցուրտ եղանակին մնացել են առանց ջեռուցման։ Այս մասին մարտի 14-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի կողմից ճնշում է գործադրվում նաեւ անվտանգության մասով։
«Մարդիկ 5-6 օր է՝ գազ չունեն։ Նույնիսկ քաղաքում չեն հասցնում տաքանալ։ Հսկայական ճնշում է գործադրվում էներգետիկայի եւ էլեկտրամատակարարման ոլորտի վրա։ Էներգահամակարգն այլեւս չի դիմանում նման բեռի։ Էլեկտրականությունը եւ ինտերնետը հանրապետությունում աշխատում են խափանումներով։ Մարդիկ փաստացի զրկված են ջեռուցումից, լույսից, երբեմն նույնիսկ ջրից։ Աչքիս առաջ է գալիս 1991-1994թթ․ Երեւանը»,- ասաց պատգամավորը։
Բացի այդ, ինչպես նշեց Խաչատրյանը, ադրբեջանցիները գնդակոծում են նաեւ Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր գնդակոծությունից հետո ականանետներից արկերի տրամաչափը միայն ավելանում էր։
«Նրանք ցանկանում են հայաթափել Արցախը՝ տարածաշրջանում հումանիտար աղետ ստեղծելով»,- պարզաբանեց Արթուր Խաչատրյանը։
«Եթե Հայաստանի կողմից քայլեր չձեռնարկվեն, մենք իրապես կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում