| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համառոտ բացատրեմ, թե ինչ են առաջարկում ադրբեջանցիք իրենց հինգ կետերով`
Արցախը այլևս երբեք չի լինի հայկական, մենք էլ դառնալու ենք թուրքի ստրուկ։ Այսքան բան…
Ասեմ ավելին, միակ երկիրն, որ կարող է սրա դեմն առնել Ռուսաստանն է (մենք էլ կկարողանայինք, եթե իշխանության հայեր լինեին)։ Այս իրավիճանում միակ պաշտոնական կողմն ում սա ձեռք չի տալիս միայն ՌԴ Նախագահն է (իհարկե ելնելով իր շահերից, այլ ոչ թե մեր)։
Իսկ գիտե՞ք, թե ինչու է թուրքին սպասարկող ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում այս հարցերը քննարկել ԵԱՀԿ-ի ֆորմատում. որովհետև այնտեղ Ռուսաստանը երեքից մեկն է և մեր տեղական արտադրության թուրքին թվում է, որ կարող է այս ձևով գցել ռուսին։ Ռուսին դժվար է լինելու ֆրանսիային ու ԱՄՆ-ին համոզել, որ այն ինչի հետ համաձայն է թե՜ Հայաստանի և թե՜ ադրբեջանի ղեկավարությունը, իրականում սխալ է և չի բխում Հայաստանի շահերից։
Ու հավատացեք էդմոնի նշանակումը, դրոշի ետևում երեխայի թաքնվելը և իրեն այրի ներկայացնող ՔՊ-ի տղամարդ թեկնածուն ամենավերջին բաներն են, ինչի մասին մենք պետք է որ մտածեինք…։
Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն