|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2022 թվականի փետրվարի 2-ի որոշումն ու կից ներկայացված փաստաթղթերը, խորհուրդը որոշեց բավարարել միջնորդությունը:
Դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվում են էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»,-նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: