|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել դատավոր Էդուարդ Ամալյան լիազորությունները։
«Հիմք ընդունելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 16.01.2025 թվականի գրությունը, «Թիվ 2 Բուժ-Միավորում» ՓԲ ընկերության տնօրենի 29.01.2025 և 30.01.2025 թվականների գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2025 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Գրիգորի Ամալյանի լիազորությունները»։