Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր սոցիալական ոլորտին հատկացվող բյուջեն: Հիմնական զեկուցող` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա անդրադարձավ ժողովրդագրական խնդիրներին` հարցնելով, թե ի՞նչ համակարգային ու ռազմավարական մոտեցում է նախատեսել կառավարությունը այդ շատ լուրջ խնդիրները լուծելու համար:
«Արտագաղթը շարունակվում է, իսկ ձեր ոլորտում ընդգրկվածների թիվը` շատանում: Դրսում Հրանուշն է, նա կդառնա համայն հայերի նախագահ, ներսում Դուք եք: Ձեր ոլորտը մեծանում է, որովհետև եկամուտ ստեղծողն արտագաղթում է, մնում են ծերերը, երեխաները: Որտե՞ղ է Ձեր լավատեսությունը` դաժան դեմոգրաֆիական խնդիրների դեմն առնելու համար: Միևնույն է, միջոցառումներով խնդիրներ չեն լուծվում, համակարգային ռազմավարություն է պետք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ աղքատության ու գործազրկության դեմը հնարավոր է առնել տնտեսության աճով, բիզնես միջավայրի լավացմամբ, որ երկրում առավելագույն բարիք ստեղծվի, որն էլ սոցիալական ոլորտում արդար պետք է բաշխվի: Նախարարի խոսքով` կառավարության ծրագիրն ուղղված է հենց պատգամավորի մատնանշած խնդիրների լուծմանը:
«Ունենք ներդրված համակարգեր, որոնք հասցեական են դարձնում սոցիալական ոլորտի հատկացումները, որ յուրաքանչյուր դրամ առավելագույն հասցեականություն ունենա: Իհարկե, բավարար չեն հատկացումները, բայց մեզ տրված հնարավորությունների շրջանակում ենք փորձում գործել»,- ասաց նախարարը: