Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ալվարդ Պետրոսյանն իր հասկացողությունների մեջ այնքան սանձարձակ էր, որ ո՛չ կուսակցական կարգապահության էր դիմանում, ոչ էլ ձևական որևէ էթիկայի նորմերի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Ինքը համարձակ էր, ասա նա, և իր համարձակությունը պարտավորեցնում էր, որ իրեն հարգես։
«ԱԺ առաջին և երկրորդ շրջանի պատգամավոր էր, բայց կան մարդիկ, որ ընտրվում են, թե չեն ընտրվում՝ ժողովրդի ձայնն են, ժողովրդի պատգամավոր են։ Ինքն այդպիսին էր։ Ինքը ժողովրդի տրամադրությունը, կամքը, խիղճը ներկայացնող անձ էր։ Ինքը մտավորական էր բառիս ամբողջական իմաստով, բայց պասիվ տեսակը չէր՝ ինքն ակտիվ տեսակն էր, կռվող տեսակ էր, մարտնչող տեսակ էր, և դա է, որ ինձ համար ամենակարևորն էր։ Ինքը մտածում էր և իր արժեքների, իդեալների համար կռիվ տալու ընդունակ անձ էր»,-ասաց Հրանտ Մարգարյանը։
Մեր հասարակության մեջ ամենից շատը դրա կարիքն ունենք, ասաց նա, որովհետև մեզ մոտ մտածողները քիչ չեն, որոնք կարողանում են գնահատել իրավիճակը, տեսնել մեր կյանքի վատ ու ծուռ կողմերը, բայց քչերն են, որ պատրաստ են կռվել։ Ինքը կռվող տեսակն էր։
Մանրամասն՝ տեսանյութում․