կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 08:30
Հասարակություն

Պայթեցված գազատար, գնդակոծում. չ«խաղաղության դարաշրջան»՝ Արցախում (09.03.2022)

Պայթեցված գազատար, գնդակոծում. չ«խաղաղության դարաշրջան»՝ Արցախում (09.03.2022)
․ Արդեն 2-րդ օրն է, ինչ Արցախում գազ չկա։ Մարտի 8-ին Շուշիի հատվածում ադրբեջանական կողմը պայթեցրել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, և 2-րդ օրն է՝ չի թողնում հայկական կողմին վերանորոգման աշխատանքներ իրականացնել։
 
․ Գազատարի պայթեցման հետևանքով Արցախում հացի և ջեռուցման խնդիր կա․ մարդիկ չեն կարողանում տաքացնել իրենց տները, խանութներում հացի հերթեր են։ Իշխանությունները լռում են, ստեղծված իրավիճակի ու դրանից ելքերի մասին ոչ ոք ոչինչ չի ասում, ինչով պայմանավորված բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ են բարձրանում։
 
․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված մեր մարտական դիրքերի ուղղությամբ։
 
․ Արցախի Մարտունու շրջանի օկուպացված հատվածում տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետներով ականակոծել է Խնուշինակ գյուղը։
 
․ Արցախի Ասկերանի շրջանի օկուպացված հատվածում տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակ է բացել Խրամորթ և Խնապատ գյուղերի ուղղությամբ։
 
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ