|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Այսօր առավոտից մեկնարկել է «Միասնություն 2014» ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ համատեղ զորավարժությունների փակման արարողությունը: Այս մասին ԼՂՀ-ից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Փակմանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այստեղ է նաև ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախարարությունների ղեկավար կազմը: Քիչ առաջ ավարտվեց զորավարժությանը մաս կազմող տանկային բիաթլոնը:
Մեր թղթակիցը տեղեկացնում է նաև, որ Ադրբեջանի կողմից պայթեցված ուղղաթիռին մոտենալ դեռեւս չի հաջողվել, քանի որ հակառակորդը շարունակում է կրակահերթի տակ պահել տարածքը: