կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 12:58
Քաղաքական

Տեսել ե՞ք, ինչ է կատարվում երևանյան բակերում, միայն ծխախոտ չի, որ ծխում են. Գեղամ Նազարյան

Ծխելը վնասակար է առողջությանը, դա քննարկման առարկա չէ, բայց օրենքն ընդունելուց առաջ, հատկապես՝ երբ վերաբերում է հասարակության լայն շերտերին, պետք է նախաձեռնվեր հանրային քննարկում․ ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Նախարարությունը ոչ թե պայքարում է ծխելու դեմ, այլ մի տեղ նշան անելու համար ինչ-որ օրենքներ են ընդունվում, ձևականությունների հետևից են ընկել: Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչ է կատարվում երևանյան բակերում»,- ասաց նա: