|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ արեւմտյան դաշնակիցներին կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերով Ուկրաինայի տարածքի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել։ Այս մասին հայտնում է «РБК-Ուկրաինան»։
Պետության ղեկավարը խնդրել է հստակ ժամկետներ նշել, թե երբ ՆԱՏՕ-ի երկրները կարող են փակել Ուկրաինայի երկինքը։
«Էլի քանի՞ մարդ պետք է պայթի։ Քանի՞ ձեռքեր, ոտքեր, գլուխներ պետք է պոկվեն, որպեսզի դուք փակեք երկինքը: Ինչքա՞ն ժամանակ է ձեզ պետք: Ասե՛ք։ Մենք կհաշվենք եւ կսպասենք այդ պահին։ Եթե ուժ չունեք երկինքը փակելու, ապա ինձ ինքնաթիռներ տվեք»,- ասել է Զելենսկին։