|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք որոշել ենք փակել օդային տարածքը ռուսական ռազմական և, նույնիսկ, քաղաքացիական ինքնաթիռների համար, որոնք թռչում են դեպի Սիրիա», - ասել է Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության թռիչքների թույլտվությունն ավարտվել է ապրիլին, ամեն անգամ տրվել է երեք ամիս ժամկետով։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանn այդ մասին տեղեկացրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին»,- Sabah-ը մեջբերում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը։