|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայել երկրի արևմուտքում. հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Հունգարիան թույլ է տվել ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել երկրի արեւմուտքում, ինչպես նաեւ իր տարածքով զենք մատակարարել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին։
Միևնույն ժամանակ, Օրբանը հայտարարել է երկրից Ուկրաինա զենքի տեղափոխումն արգելող հրամանագրի մասին։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում։
«Սա նախազգուշական ազդանշան է, որ ռազմական գործողությունները գնալով մոտենում են Հունգարիայի տարածքին»,- Օրբանի խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։
«Մենք փորձում ենք դադարեցնել պատերազմը և սկսել բանակցություններ, որոնք կապահովեն խաղաղություն»,- հավելել է վարչապետը։