|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունգարիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է հումանիտար հարդադար հաստատել Սուրբ Ծննդյան տոներին և իրականցնել գերիների լայնածավալ փոխանակում, չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր սոցիալական ցանցերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր ակնհայտորեն մերժեց և բացառեց դա, մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք», - գրել է Օրբանը:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին քննադատել է Հունգարիայի վարչապետին Պուտինին զանգելու համար և իր սոցցանցի էջում գրել, թե մենք բոլորս հույս ունենք, որ Վիկտոր Օրբանը գոնե Ասադին չի զանգի Մոսկվա՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները։