կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 10:56
Հասարակություն

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi-ն. Porsche-ը տապալել է վճարային տերմինալը և հայտնվել մայթին

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi-ն. Porsche-ը տապալել է վճարային տերմինալը և հայտնվել մայթին

Երեւանում, մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էմիլ Թովմասյանի վարած Porsche Cayenne Տ մակնիշի և 60-ամյա Աշոտ Սաֆարյանի վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Porsche-ի վարորդ Է. Թովմասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Սաֆարյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախումից հետո Porsche-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել վճարային համակարգի տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։