կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-05 13:44
Աշխարհ

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր երկու ինքնաթիռի վերադարձի հարցը

Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր երկու ինքնաթիռի վերադարձի հարցը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բորիսպոլ օդանավակայանից իր երկու ինքնաթիռների վերադարձի շուրջ, որոնք այնտեղ են գտնվում փետրվարի 24-ից։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Փետրվարի 24-ի երեկոյան մենք մեր A400M ինքնաթիռներից երկուսով մարդասիրական օգնություն ուղարկեցինք: Միևնույն ժամանակ, նախատեսում էինք այնտեղից տարհանել մեր քաղաքացիներին: Մեր երկու ինքնաթիռներն այժմ սպասում են Բորիսպոլի օդանավակայանում օդային տարածքի փակման պատճառով: Մենք շարունակում ենք մեր շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ այս հարցով, որպեսզի ապահովենք մեր ինքնաթիռների առավելագույն անվտանգությունը», - մեջբերում է նրա խոսքերը Habertürk-ը:

Աքարը հիշեցրել է, որ բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ «Մենք բանակցություններ ենք ունեցել, դրանք կշարունակենք, հույս ունենք, որ դրական զարգացումներ կլինեն»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։