կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 08:29
Առանց Կատեգորիա

ԱԳՆ-ում դժգոհությունները շարունակվում են․ «Փաստ»

ԱԳՆ-ում դժգոհությունները շարունակվում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվեց ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Ավելին՝ մամուլը գրեց, որ հենց Գրիգորյանն է ԱԳ ապագա նախարարը, թեպետ այլ անուններ ևս շրջանառվում են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարությունում, շատ մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չեն ընդունել Գրիգորյանի նշանակման փաստը, աշխատակազմում անգամ շատ կոշտ արտահայտվողներ են եղել։

ԱԳՆ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, նախարարության աշխատակիցների հիմնական դժգոհությունը կապված է եղել պրոֆեսիոնալ ու պատասխանատու ոլորտում ոչ մասնագետի և դիվանագիտական որևէ պրակտիկա չունեցող կադրի նշանակման հետ, առավել ևս, որ նա հայտնի է ընդգծված աշխարհաքաղաքական դիրքորոշմամբ։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ աշխատողներից ոմանք արդեն իսկ իրենց կամքով աշխատանքից ազատման դիմումներ են գրել, իսկ շատերն էլ ակնարկել են, թե չեն պատրաստվում Գրիգորյանի հետ շարունակել իրենց աշխատանքը։

Ի դեպ, Գրիգորյանի նշանակումը դժգոհությամբ է ընդունվել նաև դեսպանների շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում