|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվել են «Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի» և ՀՀ դահուկավազքի մեծահասակների առաջնության արագավազքի մեկնարկները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Թադևոս Պողոսյանն Աշոցքից:
Արծաթե մեդալակիր է դարձել Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը:
Կանանց պայքարում էլ ոսկե մեդալը նվաճել է Պեկինի 2022 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Անգելինա Մուրադյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ռաշոյանը:
Մրցաշարին մոտ 40 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: