կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-22 23:30
Հասարակություն

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. ՊՆ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է. ՊՆ

Երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, Aysor.am-ին ասացին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Այժմ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու ուղղությամբ։ Զինծառայողների առողջական վիճակը դեռևս անհայտ է։ Աշխատանքները բարդանում են եղանակային վատ պայմաններով և աննախադեպ ծավալի տեղացած ձյան պատճառով։ Աշխատանքներն ընթանում են ծայրահեղ ծանր պայմաններում», - նշեցին նախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Mediaport տելեգրամ-ալիքը հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր է անհետացել։ ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ կորած զինվորների անուններն են Կարեն Շահնազարյան ու Աղասի Հովհաննիսյան։ Զինվորները Ջերմուկ էին տեղափոխվել Արցախի հանձնված շրջաններից: