կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 13:30
Քաղաքական

Ձեր առաջարկում ռեալ արտոնություններ չկան. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ օրինագծի մասին

Բոլորս հասկանում ենք այն բարոյահոգեբանական վիճակը, որ տիրում է զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներում, ես առաջարկում եմ արտոնությունները սահմանել այլ ձևով․ ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա։ Իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որից կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրել պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձևով չի հակասում մեր քննարկումներին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: