|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ քաղաքացի Էդգար Հովհաննիսյանը 2022թ․ հունվարի 24-ին հարցում է հասցեագրում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և հարցման մեջ գրում է հետևյալ նախադասությունը․ «ՀՀ արդարադատության նախարար, (հայաթ չիջած ЧМО)՝ Կարեն անդրեասյան»։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմում է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ արդարադատության նախարարի հասցեին վիրավորանք հասցնելու վերաբերյալ։
Ոստիկանությունը Էդգար Հովհաննիսյանին հրավիրում է բաժին, նա իր հետ ոստիկանության բաժին է տանում ՌԴ «Норинт» 2007թ․ տպագրության բացատրական բառարան, որի 927-րդ էջում տրված է «ЧМО» բառի իմաստային բացատրությունը, այն է՝ «Ничтожный, неприятный человек», որը հայերեն թարգմանությամբ նշանակում է «աննշան, տհաճ մարդ»։
Քանի որ այդ արտահայտությունը ծանր վիրավորանք չէ, Կարեն Անդրեասյանի արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով չի վիրավորում, ոստիկանությունը մերժում է քրեական գործի հարուցումը։


Աղբյուրը՝ Yerevan.Today