Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի եւ ցուցարարի միջեւ։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։
Հիշեցնենք, որ ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։ Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում