|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարտի 2-ին, ժամը 06:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղում այրվում է անասնագոմ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:17-ին, մարվել՝ 08:20-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ)։