|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին։