կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 16:46
Աշխարհ

Հաքերները հարձակվել են ռուսական առաջատար լրատվամիջոցների վրա

Հաքերները հարձակվել են ռուսական առաջատար լրատվամիջոցների վրա

Այս պահին հաքերային հարձակումների են ենթարկվել «ՏԱՍՍ»-ը, «Իզվեստիա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Զնակ»-ը, «Է1»-ը և Սանկտ Պետերբուրգի «Ֆոնտանկան»։

Ռուսական մի շարք լրատվամիջոցների գլխավոր էջը բացելիս հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը.

«Հարգելի քաղաքացիներ

Հորդորում ենք դադարեցնել այս խելագարությունը, ձեր որդիներին ու ամուսիններին մի՛ ուղարկեք ստույգ մահվան։ Պուտինը ստիպում է մեզ ստել և վտանգի տակ է դնում. մենք մեկուսացված էինք ամբողջ աշխարհից, դադարեցին նավթ ու գազ գնել։ Մի քանի տարի հետո մենք կապրենք Հյուսիսային Կորեայի պես։ Ի՞նչի համար է դա մեզ: Պուտինին դասագրքերում դնե՞լու։ Սա մեր պատերազմը չէ, եկեք դադարեցնենք այն։

Այս հաղորդագրությունը կջնջվի, և մեզանից ոմանք կազատվեն աշխատանքից կամ նույնիսկ կբանտարկվեն: Բայց մենք այլեւս չենք կարող դիմանալ:

Ռուսաստանի հոգատար լրագրողներ»:

Նաև հաղորդագրության վերջում կարելի է տեսնել Anonymous հաքերային խմբի լոգոն, որը մի քանի օր առաջ պատերազմ էչ հայտարարել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։