Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսական ռազմական ոստիկանության շարասյունը հարձակման է ենթարկվել Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Թել-Ռըֆաաթ քաղաքի արվարձաններում անհայտ անձանց կողմից: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հայտնում է Вестник Дамаска թելեգրամյան ալիքը։
Ում Հոշ և Հարբիլ բնակավայրերի միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով չորս զինծառայող է վիրավորվել։
Քրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումները (YPG) պնդում են, որ կա՛մ թուրքական անօդաչու թռչող սարքն է հարձակվել, կա՛մ թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» կազմավորումները թուրքական անօդաչու թռչող սարքի ցուցումով հրետանուց են կրակել շարասյունի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ պարեկություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում։