կարևոր
3145 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 22:00
Քաղաքական

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ. Էլբակյանը՝ քաղաքագիտական ճշմարտության մասին

Այսօր ձեր օգնությամբ մի քանի քաղաքագիտական ճշմարտություններ կբացահայտեմ և կսկսեմ 85 թվից, 85%: «Սահմանազատում և սահմանագծում. ինչպե՞ս պետք է այն լինի և ի՞նչ է այսօր իրականում» թեմայով հավաքին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Ըստ նրա՝ մեր օրերով 85%-ը բավականին բարձր հավանականություն է։

«85%-ն այն հավանականությունն է, որով ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններին հաջորդում են պատերազմներ։ Ընդ որում՝ ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմներ։ Հետևաբար, Հայաստանի  ներկայիս դեֆակտո իշխանությունները դեռ 2018թ․-ից ՝իրենց ծագման օրվանից են պատերազմ բերող և մեր ժողովրդի վզին պատերազմներ ու պարտություններ փաթաթող»,- ասաց քաղաքագետը։

Էլբակյանի խոսքով՝ այս տարիներին թիրախավորվել են հայրենի գիտնականները, մասնավորապես՝ թշնամի երկրներն ուսումնասիրած մասնագետներին։

«Ինչպես ճշմարտությունն են ուզում լռեցնել, այնպես էլ ցանկանում էին լռեցնել գիտական ճշմարտությունը՝ հալածելով մասնագետներին։ Մենք՝ մասնագետներս, ինչպես և Աստծո սպասավորները, մեր ժողովրդին ասում ենք ճշմարտությունը»,- իր ելույթում ասաց նա։