ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում է ՇՈՒՇԻԻ հռչակագրի առնչությամբ հայտարարություն ընդունելու ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի առաջարկությունը և Քաղաքացիական պայմանագիրը մերժում է այն, բացահայտորեն ապացուցելով, որ ինքը ծառայում և սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերին։
Սա ՀԱՅԱՍՏԱՆ չունենալու ընթացքն է․․․Սա մեր ազգային շահի դավաճանություն է․․․
Սա մի համաձայնագիր է, որը դեմ է Մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ հռչակագրին, մեր սուվերենությանը․․․
P.S Եվ ամեն բան այնքան ցինիկաբար նետում են ժողովրդի վրա․ նրանք հիմնավորում են՝ դուք նրանց այս անելու մանդատ եք տվել․․․վայելեք․․․․
Հայրենակիցներ, հարց տվեք ձեզ՝ դուք նրանց Հայաստանը ջնջելու մանդատ ե՞ք տվել․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր