կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 16:28
Տարածաշրջան

Ալիևը քննադատել է ԵԽ-ին՝ Արցախի ընտրությունները չդատապարտելու համար

Ալիևը քննադատել է ԵԽ-ին՝ Արցախի ընտրությունները չդատապարտելու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում և երկրից դուրս կատարվող իրադարձություններին։

Ալիևը նշել է, որ եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, ապա երկիրը լուրջ վնասներ կկրի, որը կարող է հասնել 1 մլրդ դոլարի։

Բաց չթողնելով հարմար առիթը՝ Ալիևը դարձյալ չզլացավ երկրի ըննդիմությանը անվանել «ժողովրդի թշնամի» և հավելեց, որ երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներն ունեն ժողովրդի հավանությունը։

Այնուհետև Ալիևը քննադատեց Եվրոպայի խորհրդին, ով չի քննադատել Արցախում մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրությունները։ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 20 տարի անում է ամեն հնարավոր բան, որպեսզի սևացնի, զրպարտի Ադրբեջանին, վերացնի նրա հեղինակությունը։ Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն լռում։ Որովհետև այնտեղ հավաքված հակաադրբեջանական ուժերը, պրոհայկական ուժերը Ադրբեջանին դիտում են որպես թշնամի։ Այդ կառույցի ոչ մի զեկույց ոչ մի նշանակություն չունի։ Նրանց զեկույցները, կարգադրությունները ինձ համար թղթի կտոր են․ կառույցի կարծիքը Ադրբեջանի մասին ինչ չի հետաքրքրում և չի հետաքրքրել», - նշել է Ալիևը։