Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«HelpCourt» համակարգը շնորհակալություն է հայտնում բացասական վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացրած անձանց։
«HelpCourt» hամակարգը 2021 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարություն էր տարածել պարգև վճարելու հրապարակային խոստման մասին: Համաձայն վերոգրյալ խոստման. «Յուրաքանչյուր ոք, (անկախ փաստաբան լինել կամ չլինելու հանգամանքից) ով սահմանված կարգով կներկայացնի հաղորդում ու այդ հաղորդման հիման վրա կհարուցվի կարգապահական վարույթ HelpCourt համակարգում բացասական (զրոյից ցածր) վարկանիշ ունեցող դատավորի նկատմաբ, HelpCourt համակարգի կողմից կստանա 50.000 ՀՀ դրամի չափով պարգևավճար:
Եթե վերոգրյալ հաղորդման հիման վրա հարուցված վարույթի արդյունքում դադարեցվի բացասական վարկանիշ ունեցող դատավորի լիազորություններն, ապա հաղորդում ներկայացրած անձը կստանա 500.000 ՀՀ դրամ գումարած ԲԴԽ-ի կողմից համապատասխան որոշման կայացման օրվա ժամը 18:00 ի դրությամբ տվյալ դատավորի վարկանիշի թվի մոդուլի 10.000 ապատիկի չափով պարգևավճար»:
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից HelpCourt համակարգում բացասական վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, ինչը նշանակում է, որ հաղորդում ներկայացրած անձինք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1041-րդ հոդվածի համաձայն, արդեն իսկ իրավունք են ձեռք բերել ստանալ խոստացված համապատասխան պարգևավճարը:
HelpCourt համակարգը շնորհակալություն է հայտնում կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում ներկայացրած անձանց և շարունակելու է խրախուսել համակարգում բացասական վարկանիշ ունեցող դատավորների դեմ որակյալ հաղորդումներ ներկայացնելու գործունեությունը», - նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել ինքր, որ իր տեղեկություններով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը։ Ըստ միջնորդության՝ դատավորն Արթուր Սարգսյանին կալանավորել է, չծանուցելով պաշտպանության կողմին, առանց մեղադրյալին եւ պաշտպաններին լսելու։ Ըստ պաշտանների՝ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ։