|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հայտարարությունը, թե կարգապահական վարույթները ավելանալու են, սպառնալի՞ք է դատավորներին»,- այսօր հարց ուղղեցին լրագրողները Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։
«Ես որ սպառնալիք չեմ զգում: Ավելանալու են, թող ավելանան: Համենայն դեպս, միանշանակ է, եվրոպական կառույցներն էլ են արձանագրել, որ արդարադատության նախարարը չպետք է ունենա այդ գործիքակազմը՝ դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու: Հատկապես՝ խոսքը վերաբերում է նյութական դատավարական իրավունքի խախտման դեպքերին: Այդտեղ կան արդարադատությանը խոչընդոտելու, դատավորի անկախությանը միջամտելու ռիսկեր»,- պատասխանեց նա։
Արձագանքելով դատավորների օբյեկտիվության մասին տարաբնույթ գնահատականներին՝ Արշակ Վարդանյանն ասաց․ «Որևիցե պաշտոնյա լինի, հանրային ծառայող լինի, թե՝ քաղաքացի, չի կարող դատավորի վրա ներազդել, եթե դատավորը նման հակումներ չունի: Զուտ անձնական խնդիր է: Իմ նկատմամբ ճնշումներ չկան և չեն կարող լինել»: