Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիան և Մեծ Բրիտանիան առաջին «ռազմավարական երկխոսության» հանդիպումն են անցկացրել Անկարայում՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման ընդհանուր քաղաքականության մի մաս Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո։
Առաջին ռազմավարական երկխոսությունը տեղի է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարի մշտական ներկայացուցիչ սըր Ֆիլիպ Բարթոնի ղեկավարությամբ. ըստ Hurriyet-ի՝ ասվում է Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ։ Բարթոնը հանդիպել է նաև փոխարտգործնախարար Սեդատ Օնալի հետ։ Նշվում է, որ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, մտքեր են փոխանակել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ ընդգծվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները և համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանային կարևոր հարցերի լայն շրջանակ։
Հրատարակությունը նշում է, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան արդեն պայմանավորվել են էլ ավելի ամրապնդելերկկողմ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և տնտեսության ոլորտներում։ Սպասվում է, որ առաջիկա ժամանակահատվածում կսկսվեն համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։