կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 16:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմագոգիային դիմել չվարանողը Սիսակ Գաբրիելյանն է․ Լիլիթ Գալստյան

Հանրությանը մոլորեցնելու արվեստին հրաշալիորեն տիրապետողը և դեմագոգիային դիմել  չվարանողը Սիսակ Գաբրիելյանն է՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ ամբիոնից այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հանրակրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը փորձել էր մոլորեցնել լսողներին՝ հայտարարելով, որ եթե ընդդիմությունը դեմ է արտահայտվելու օրինագծին, ապա ինչո՞ւ էր մի քանի տասնյակ առաջարկություն ուղարկում, որոնք ներառվել են օրինագծի փոփոխություններում։

Լիլիթ Գալստյանը փաստեց, որ Սիսակ Գաբրիելյանը ուղղակի մոլորեցնում է հասարակությանը, քանի որ ինքն իր խոսքում հստակ ասել էր, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի մասին բազմաթիվ առաջարկություններ է արել, որոնք ընդունվել են, սակայն իր հիմնական մտահոգությունը վերաբերել է կառավարման նոր մոդելին, որը չի ընդունվել, չի փոխվել, և ուրեմն ընդդիմության բարոյական, քաղաքական և արժեքային իրավունքն է՝ ընդունել կամ չընդունել այդ նախագիծը։

Մինչ այդ նա հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ այն հանրակրթական համակարգը տանում է ցնցումների։

Հիշեցնենք, որ սա այն օրինագիծն է, որը դպրոցի երկու «տնօրեն» է նախատեսում՝ մեկը ուսումնական մասի համար պատասխանատու, մյուսը՝ կառավարիչ, որն, ըստ էության, լինելու է իշխող կուսակցության «մարդը» դպրոցում, իր ձեռքում կուտակելու է մի քանի դպրոցի ֆինանսական միջոցներ ու լծակներ, և կա ռիսկ, որ ընտրությունների ժամանակ կարող է դերակատար լինել հօգուտ իշխանության։

Մանրամասն՝ տեսանյութում․