կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 18:38
Հասարակություն

ՀՀ կառավարման համակարգում կոռուպցիա չկա․ իշխանական պատգամավոր

Իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը վստահեցնում է, թե պետական կառավարման համակարգը զերծ է կոռուպցիայից։

ԱԺ-ում հայտարարությունների ժամին Տիգրանյանը սկսեց բացատրել, թե ինչ է  նշանակում Կոռուպցիայի ընկալման համաթիվ և ինչով է կարևոր։

«Այս տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով զիջում է միայն հարևան Վրաստանին, որի կոռուպցիայի ընկալման համաթիվը 55 է։ Երկար տարիներ տարբեր կառավարություններ բարձրաձայնել են կոռուպցիայի դեմ իբրև մղվող պայքարի մասին, բայց միջազգային կազմակերպությունների զեկույցը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքար չի եղել»։