|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կառավարությունում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով նիստի ժամանակ հնչած այն գնահատականին, որը բարձրաձայնեց վարչապետը, կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին, նշեց, թե մի բան է, որ դրանք իրականում նվազել են, և բոլորովին այլ բան` դրա ընկալումը հասարակության կողմից:
Նախարարը համոզմունք հայտնեց, թե այն բոլոր բարեփոխումները, որ կատարվել են դատաիրավական համակարգում, չեն կարող չտալ իրենց արդյունքը կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ` շեշտելով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, վարչարարական համակարգերի կատարելագործումը և այլն:
Թովմասյանը նշեց, որ, իր կարծիքով, իրականում կոռուպիցոն ռիսկերը Հայաստանում նվազել են, «բայց ասել, թե Հայաստանում կոռուպցիա չկա, կներեք, ոչ ոք դա իրեն թույլ տալ չի կարող»: Նախարարը հավաստիացրեց, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, և ակնկալիք հայտնեց, որ դրական լուրջ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազեցնել: