Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան և Ադրբեջանը կանոնավոր կերպով «ազգային անվտանգության» խորհրդակցություններ կանցկացնեն՝ փորձելով էլ ավելի խորացնել իրենց յուրահատուկ «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքը. ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քիրանը։ Նա նաև ընդգծել է, որ վերջերս ստորագրված երկկողմ համաձայնագիրը ճանապարհ է բացում երկու դաշնակիցների միջև ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման համար. հաղորդում է Hurriyet-ը։
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է, այսպես կոչված, «Շուշիի արձանագրությունը»՝ նախագիծ, որը երկու երկրների ղեկավարները ստորագրել են 2021 թվականի հունիսին:
Միաժամանակ Քիրանը հավելել է, որ Ադրբեջանը և Թուրքիան ունեն երկար պատմություն և խոր մշակութային և լեզվական կապեր՝ նշելով, որ «Շուշիի արձանագրությունը» շատ ամուր հիմք է ստեղծում այդ կապերը ռազմավարական գործընկերության և դաշինքի հասցնելու համար։
Ըստ Քիրանի տրամադրած տեղեկատվության` արձանագրությունը կսահմանի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ հաստատելու քաղաքական և իրավական կառուցվածքը:
«Այս համատեքստում մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի կանոնադրությանը` անհրաժեշտ օգնության և ռազմական ուժերին համապատասխան կոորդինացում ցուցաբերելու հարցում, երբ վտանգ է սպառնում մեր անկախությանը, ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը»,- մեջբերում է Քիրանը։
«Արձանագրության միջոցով Թուրքիան և Ադրբեջանը ընդգծում են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանն առնչվող խնդիրների և հակամարտությունների լուծմանն ուղղված համատեղ ջանքերին»,- ասել է նա։
«Մենք նախատեսում ենք պարբերաբար անցկացնել մեր ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր։ Նկատի ունենք մեր Ազգային անվտանգության խորհրդի համագործակցությունը մեր գործընկերների հետ, բայց այս համագործակցության պայմանները տարբեր կերպ են իրականացվելու՝ կախված այս ոլորտում իրադարձությունների զարգացմանը։ Արձանագրությունը նախատեսում է համատեղ ջանքեր զինված ուժերի վերակազմավորման և արդիականացման համար»,- ասել է թուրք պաշտոնյան:
Քիրանն ականազերծումն անվանել է Ադրբեջանին Թուրքիայի ռազմական հանձնառության ամենակարևոր ասպեկտներից մեկը, քանի որ դա օգնել է Լեռնային Ղարաբաղից օկուպացված շրջաններում 132 քառակուսի կիլոմետր տարածք մաքրել ականներից: